Գլխավոր » NKR, Արցախ 24, Լրահոս

Արցախի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը` ռուս խաղաղապահների միջնորդությամբ

Սեպտեմբեր 20, 2023թ. 13:11

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

1 Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված կազմավորումները ցրելու և ամբողջությամբ զինաթափելու մասին։ 
Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերումը՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։
 2. Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման ապահովման հարցերը Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում՝ համաձայն համաձայնագրի։  
3.Ձեռք բերված պայմանավորվածությունը  կքննարկվի տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ,  որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ։

Դիտել NKR, Արցախ 24, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն