Գլխավոր » Տնտեսություն

«Առայժմ հիմքեր չկան խոսելու էթնիկ զտումների մասին. Պեսկով

Սեպտեմբեր 21, 2023թ. 00:19

Կրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում հայերի էթնիկ զտման հիմքեր չեն տեսնում:

«Առայժմ հիմքեր չկան խոսելու էթնիկ զտումների մասին: Եվ դրա համար կան ուղղակի շփումներ, որոնց ընթացքում մենք մեր հնարավոր մտահոգությունն ենք հայտնում»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքի հետ զրույցում: Ըստ Պեսկովի՝ իրենք լսել են Բաքվի հայտարարությունն այն մասին, որ «իրենց թիրախը միայն ռազմական օբյեկտներն են, և որ իրենք չեն աշխատում քաղաքացիական թիրախների վրա»: «Մենք ցանկանում ենք հուսալ, որ դա այդպես է»: Պեսկովը նշել է, որ իրենք ուշիուշով հետևում են իրավիճակին: «Մենք համոզված ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվի»,- ասել է Պեսկովը:


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն