Ալիևը գոհ է Փաշինյանից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը քաղաքական կոմպետենտություն է ցուցաբերել Ղարաբաղի հետ կապված իրավիճակում: Այս մասին տեղեկանում ենքria.ru-ից:
««Հայաստանի իշխանություններն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն դրսևորեցին: Մենք գնահատում ենք դա և համարում կարևոր քայլ։ Իրադարձությունները դրական ազդեցություն կունենան գործընթացի վրա, ինչը երկարաժամկետ խաղաղություն կստեղծի Հարավային Կովկասում։»
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հույս է ներշնչում «խաղաղության պայմանագրի» կնքման համար:
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ «Հայաստանը պետք է վստահ լինի, որ մենք իր հողերի վրա աչք չունենք»,-նշել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Արցախի հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես եկավ ուղերձով, որում ասաց, որ իրենք ի գիտություն են ընդունում այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում:












