Մի քանի օրից հետո արձանագրությունները ստորագրվելու են
Հոկտեմբեր 6, 2009թ. 10:30
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, թե հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները կստորագրվեն:
Ըստ նախատեսվածի`Բեռնի կառավարությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հանդես է գալու որպես միջնորդ կողմ: Փաստաթղթերը ստորագրելու են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Այդ նպատակով Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը շաբաթվա վերջին կժամանեն Շվեյցարիա: Փաստաթղթերի ստորագրումից հետո դրանք կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների վավերացմանը:
Armar.am












