Գլխավոր » Լրահոս

Թուրքիան անհամբերությամբ սպասում է Սարգսյան–Ալիև հանդիպմանը

Հոկտեմբեր 6, 2009թ. 11:36

Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եվրոպական  մի շարք դիվանագետների հետ հանդիպման ժամանակ  կրկին անդրադարձել է Հայաստան -Թուրքիա հարաբերություններին,   միաժամանակ  խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  կարգավորման մասին:

Ըստ նրա` Քիշինևում կայանալիք Սարգսյան–Ալիև հանդիպումը չափազանց կարևոր է Թուրքիայի համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացումը կնպաստի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման   գործընթացին: Գյուլը կարևորել է այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունները սկսել են դուրս գալ  սառեցված վիճակից և հույս հայտնել, որ այն առաջ կշարժվի:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն