Գլխավոր » TOP

Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում. Լավրով

Սեպտեմբեր 24, 2023թ. 02:47

Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում։ Երբ ԵՄ-ի հովանու ներքո Փաշինյանն ու Ալիևը ստորագրել էին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստաթուղթը, ինչը նշանակում էր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, մոռացել էին նշել, որ անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները: Այս մասին ՄԱԿ ամբիոնից հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ հայ հասարակության մեջ քննարկումներ սկսվեցին, թե ով ում է տվել Ղարաբաղը, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Պուտինն է Ղարաբաղն Ադրբեջանին տվել դեռ 2020 թ․։ Սակայն եռակողմ համաձայնագրում ասվում էր, որ Ղարաբաղը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և ենթադրվում էր, որ կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվելու է»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ ՌԴ խաղաղապահներն այժմ հեշտացնում են շփումները Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների միջև՝ ավելացնելով, թե նրանց դերը կարևոր է վստահության ամրապնդման համար։

«Որքա՞ն կմնան, քանի՞ հոգով, սա այն հարցն է, որը կորոշվի տեղում»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ Հայաստանում կա հզոր արևմտամետ լոբբի, որն աշխատում է խաթարել Ռուսաստանի ազդեցությունը։

«Հակառուսական տրամադրություններն արհեստականորեն սրվում են նրանց կողմից»,- ասե է նա։

Միաժամանակ նա նշել է, թե խորապես համոզված են, որ հայ ժողովուրդը հիշում է ՌԴ-ի հետ ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այս տարածաշրջանի, այլ ոչ թե «արտերկից» եկածների։


Դիտել TOP բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն