Գլխավոր » Լրահոս

Ալբերտ Բազեյանին ԱԱԾ են տարել

Սեպտեմբեր 23, 2023թ. 22:33

ԱԱԾ-ն այսօր երեկոյան 18:00-ից առանց հիմքեր ներկայացնելու խուզարկություն է սկսել Ալբերտ Բազեյանի տանը:

Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՀՌՀ նախկին անդամ Արմեն Մկրտչյանը, որը ժամանակին Ալբերտ Բազեյանի հետ  «Ազգային վերածնունդ» կուսակցության կազմում էր: «Ոչ մի բան հայտնի չէ, որովհետեւ փաստաբանները նույնիսկ չէին կարողանում ներս մտնել, վերջին վայրկյանին են ներս մտել ու միանգամից իր հետ դուրս են եկել: Էն էլ ներս են մտել միայն այն բանից հետո, երբ ահազանգել են ՄԻՊ-ին, հաղորդում են ներկայացրել: Հիմա իրեն տեղափոխում  են ԱԱԾ, երեւի ձերբակալման»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Բազեյանի ներկայացուցիչ փաստաբանները նույնիսկ տեղեկություն չունեն՝ արդյոք մեղադրանք կա առաջադրված կամ ինչ քրեական վարույթի շրջանակում է ամեն ինչ կատարվում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն