Գլխավոր » Society, TOP

Գուցե մի օր Աստված կպատժի այն երկրներին, որոնք այսքան արցունք բերեցին հայ մայրերին, այն ղեկավարներին, որոնք դավաճանեցին սեփական ժողովրդին

Հոկտեմբեր 11, 2023թ. 21:16

Ասում են` մի չարացեք, վրեժն ու պատիժը թողեք Աստծուն….. որ չթողնենք, ինչ ենք անելու…. անճարությունից թողնում ենք ու չենք էլ սպասում….. գուցե մի օր Աստված կպատժի այն երկրներին, որոնք այսքան արցունք բերեցին հայ մայրերին, այն ղեկավարներին, որոնք դավաճանեցին սեփական ժողովրդին, այն հրամանատարներին, որոնք մենակ թողեցին իրենց օգնություն կանչող զինվորներին, այն վախկոտներին, որոնք իրենց կյանքը փրկելու համար վիրավոր ընկերներին թողեցին թշնամուն ու փախան, այն քաղաքական գործիչներին, որոնք ՏՂԵՐՔԻ սուրբ արյունը դարձրին աթոռակռվի միջոց……. բոլորին չես թվի, շատ են…

ԲԱՅՑ երկու բան անգամ Աստված չի կարող փոխել այլևս….. ՆԱ չի կարող վերադարձնել մեր զավակներին ու չծնված թոռներին…..

Քանի մանուկ չծնվեց….. իսկ չծնված մանկան արյունն ամենասուրբն է, որ մնում է նրանց սպանողների ձեռքերի, խղճի ու ժառանգների վրա որպես անեծք…..

Ասում եք` մի չարացեք… հանգիստ եղեք, որ ուզենք էլ, էլ ուժ չկա չարանալու…..

Կարին Տոնոյան


Դիտել Society, TOP բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն