Գլխավոր » Politics, TOP, Լրահոս

Եթե տալիս են Ադրբեջանի կողմից անկլավներ համարվող տարածքները դրանցով ցանկացած պահի Ադրբեջանը հսկողության տակ է պահելու Սյունիքը, Վայոց ձորը, Տավուշը

Հոկտեմբեր 12, 2023թ. 01:05

Քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին` ասել է.

«Երեկվա հարցազրույցում խոսում է 8 գյուղերի մասին. եթե իրենք տալիս են Ադրբեջանի կողմից անկլավներ համարվող տարածքները, ապա դրանցով ցանկացած պահի Ադրբեջանը հսկողության տակ է պահելու Սյունիքը, Վայոց ձորը, Տավուշը։ Ադրբեջանը կարող է հենց այդ տարածքներից հարձակում իրականացնել մեզ վրա, հետևապես, այն, ինչ երեկ ասում էր Փաշինյանը, գալիս է ցույց տալու, որ նա չի հասկանում ոչինչ։ Երեկ նա իր տգիտությունը ցուցադրեց, չի հասկանում ոչինչ նաև միջազգային իրավունքից, ոչ էլ անգամ իրեն տրված հարցերից։ Կարելի է ասել, որ երեկ հնչած հարցադրումներով ամբողջությամբ մերկացվեց Փաշինյանի տգիտությունը նաև սահմանագծման, սահմանազատման և այլ հարցերի վերաբերյալ»,- ասաց Հակոբյանը։

Վերջինս նշեց՝ Փաշինյանի հարցազրույցը նայել է ուժերի գերլարմամբ և եկել այն համոզման, որ, եթե նախկինում մտածում էր, թե Փաշինյանը տգիտությամբ է երկրին այսքան արհավիրք պատճառում, ապա հիմա վստահ է՝ նա հայի ներսի թշնամին է։

«Պատմության մեջ մենք թշնամուն չենք պարտվել, պարտվել ենք մեր միջի թշնամուն։ Փաշինյանը մեր միջի դաժան թշնամին է։ Պետրոս Գետադարձը Փաշինյանի նախատիպն է, հիշեք՝ ինչպես նա Անիի բանալիները հանձնեց թշնամուն՝ առանց զոհերի։ Հիմա Փաշինյանը նաև Հայաստանն է հանել վաճառքի»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը՝ շեշտելով՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ չի կանգնի դատաստանի առաջ, քանի դեռ վարչապետի աթոռին է նստած, ուստի միայն մտածում է աթոռը և ոչ՝ մեր երկիրը պահելու մասին։

«Հենց դրանով պայմանավորված էլ պատահական չէ, որ նրան օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար՝ ինչպես Թուրքիան, այնպես էլ՝ Ռուսաստանը. եթե տեսնում են, որ կա մեկը, որը սրբություն չունի և տգետ է, ինչո՞ւ պետք է չօգտագործեն»,- ասաց նա։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ Փաշինյանին աթոռը պահելու համար անհրաժեշտ է գնալ բռնապետության հաստատման ճանապարհով, և նրա պաշտոնավարման օրոք խոսել ժողովրդավարության մասին՝ նշանակում է չհարգել ինքդ քեզ։


Դիտել Politics, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն