Գլխավոր » NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Կան տարբեր քաղաքական կենտրոններ, որոնք շահագրգռված են, որ արցախահայությունը վերադառնա իր հայրենիք. Սամվել Շահրամանյան

Հոկտեմբեր 29, 2023թ. 02:13

«Մեր հաջորդ քայլը կլինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել  Արցախից տեղահանված մեր ժողովրդի հետ վերադարձը: Դա մեր օրակարգային հարցերից մեկ է ու մենք պետք է սկսենք քննարկումներ, այդ թվում նաև ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար»,-ասել է Սամվել Շահրամանյանը` Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Լրագրողի հարցին` վերադարձ Արցախ ի՞նչ կարագավիճակով, նա ասել է.«Դա քննակումների բանակցությունների հարց է: Ինձ թվում է բնակչության վերադարձի հարցում շահագրգռված են տարբեր քաղաքական կենտրոններ եվրոպական, ամերիկյան, ռուսական: Դրանում շահագրգռված է նաև Ադրբեջանը, քանի որ մեղադրանքներ են հնչում միջազգային հանրության կողմից,  որ իրենք նպաստել են այդ  բնակչության բռնի տեղահանմանը: Եվ ինձ թվում է, որ այդ հարցի շուրջ պետք է սկսել համապատասխան  բանակցություններ:

չ անկախ, ազատ Արցախ դուք կվերադառնա՞ք:

– Ես ունեմ իմ պատկերացումներերը, ինչպիսին պետք է լինի Արցախի կարգավիճակը, ու ինչպիսին պետք է լինի Արցախը, որպեսզի  և ես, որպես արցախցի և իմ ընտանիքը կարողանա վերադառանալ:

-Կարո՞ղ եք ներկայացնել:

-Ինձ թվում է դրա մասին դեռ վաղ  է խոսել, որովհետև մեծ աշխատանք է մեզ սպասվում: Ինձ թվում է առաջիկայում, որ մեզ հաջողվի նման ձևաչափ ստեղծել և գործը տեղափոխել քննարկումների փուլ, իհարկե, մենք խոսելու ենք դրա մասին մեր հանրության հետ: Այս պահին նման գործընթաց չկա, բայց նախադրյալներ ես տեսնում եմ, որ հնարավոր կլինի առաջիկայում սկսել էդ գործընթացը:


Դիտել NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն