Գլխավոր » Լրահոս

Թուրքի հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ վայր մի գցիր

Հոկտեմբեր 6, 2009թ. 14:00

«Ազգային անվտանգության խորհրդում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունները: Դա ռեալ, առարկայական վտանգ չի ենթադրում»,- այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Ազգային անվտանգության խորհրդի արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Մելքոնյանն ու ԱԱԽ քարտուղարի խորհրդական Ռաֆիկ Մխիթարյանը:

Խոսելով հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին ասացին, թե  սահմանի բացմամբ չկա  որևէ տեսանելի խնդիր` ազգային անվտանգության առումով: Ռ. Մխիթարյանը նկատեց, թե. «Մենք պարտավոր ենք գնալ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով»,- միաժամանակ հավելելով, որ պետք է լինենք շատ զգուշավոր և խիստ չափավոր. «Դիվանագիտության մեջ շատ են չերևացող խութերը և դրանք պետք է կարողանալ շրջանցել:

Ընդգծվեց հետևյալ միտքը, թե  թուրքերի հետ բարեկամ պետք չէ լինել, ուղղակի հարևանի հետ պետք է ունենալ բարիդրացիական հարաբերություններ:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն