Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն

ԱՄՆ-ը պետք է հասնի նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո

Նոյեմբեր 15, 2023թ. 23:55

Վաշինգտոնը փորձելու է հասնել նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո

ԱՄՆ-ին անհրաժեշտ է ապահովել ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն ամրապնդելով իր ներկայությունը պետք է հասնի նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո։

«Ներկայումս այնտեղ ռուսական զորքերն են։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի»,- ասել  է դիվանագետը։

Հ.Գ. Արևմուտքի միակ նպատակը ռուսներին տարածաշրջանից հեռացնելն է: Ու դրա համար ԱՄՆ-ը, Ֆրանսիան օգտագործում են Հայաստանի իշխանությանը:

Իրենց նպատակին հասելուց հետո` կմոռանան Հայաստանի ու հայերի անվտանգության մասին…

Կմոռանան այնպես, ինչպես մոռացավ Ֆրանսիան մեկ դար առաջ` 1920-ին, երբ հանձնեց Կիլիկիան թուրքերին` պատճառ դառնալով հայերի երկրորդ ցեղասպանության…


Դիտել Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն