Գլխավոր » NKR, Politics, TOP, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն

Արցախի Հանրապետության բնակչությունը գտնվում է ֆորս-մաժորի և իրավաքաղաքական ճգնաժամի մեջ, ինչպե՞ս դուրս գալի իրավիճակից. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 25, 2023թ. 22:21

«Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության բնակչությունը գտնվում է ֆորս-մաժորի և իրավաքաղաքական ճգնաժամի մեջ:

Ըստ հայտնի հայտարարության Արցախի Հանրապետության կառավարությունը իր գործունեությունը դադարեցնելու է 2024թ հունվարի 1-ին։ 04.10.2023թ. Եվրոպական Պառլամենտը հանդես եկավ «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման առաջարկ»-ով։

Արցախի Հանրապետության բնակչությանը իրավաքաղաքական ճգնաժամից դուրս բերելու և ֆորս-մաժորի իրավիճակում իրավական, մարդասիրական և լրատվական ոլորտներում աշխատանքները կենսագործելու նպատակով ստեղծում ենք «Արցախի ժամանակավոր Ադմինստրացիա» վարչական մարմինը։

1. Վարչական մարմինը կազմված կլինի 5 -12 անդամներից, որը կգործի իրավունքի, մարդասիրական և լրատվական ոլորտներում:

2. Վարչական մարմինը ընդունում է Եվրոպական Խորհրդարանի 04.10.2023թ. «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման առաջարկ»-ը (2023/2879(RSP):

3. Վարչական մարմինը ընդունում է Եվրոպական խորհրդարանի 04.10.2023թ., բանաձևը՝, որպես ճանապարհային քարտեզ:


Դիտել NKR, Politics, TOP, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն