Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է
Հերոսի 66-ամյա տարեդարձին
Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:
Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է:
Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան պատերազմի լեգենդար հերոս, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, համայն հայության պարծանք Ավոյի՝ Մ․ Մելքոնյանի շիրմաքարի մոտ բազմամարդ էր։ Լրացավ Հերոսի ծննդյան 66 ամյակը, որից 30-ը՝ երկնային։ ԱՄՆ Կալիֆոենիայի Վիսեյլիա քաղաքում է ծնվել Ազգային հերոսը, ում ծնողներն ԱՄՆ էին տեղափողվել Արևմտյան Հայաստանից՝ Հայոց մեծ Եղեռնի պատճառով։
1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան՝ իր պապերի ծննդավայրը։ Այդ ժամանակից էլ դարձավ ազգի զինվորը։ Արցախյան գոյամարտի տարիներին մեծ էր Ավոյի գործը, և այդ էր պատճառը, որ կարճ ժամանակում դարձավ ազգի սիրելի հրամանատարներից մեկը՝ «պարգևատրվելով» ԼԵԳԵՆԴԱՐ կոչումով։ Հերոսաբար մարտիրոսվեց 1993թ․ հունիսի 12-ին Աղդամ-Ակնա քաղաքի մոտակայքում՝ Մարզլի կոչվող գյուղի մատույցներում։
Հուղարկավորված է Եռաբլուրում։ Եվ Հերոսի շիրմին այցի էին եկել մարտական ընկերները, հարազատներ, արցախցիներ, ինչպես նաև երիտասարդներ ու պատանիներ, երեխաներ, ովքեր իրենց համար ամենահերոս են հռչակել Ավոյին։
«ՄԵՐԱՆ» 21-22․ Նոյեմբեր․ 2023թ․












