Արցախում` խաղողի մթերման հետ կապված ուղիներ են փնտրում
Հոկտեմբեր 6, 2009թ. 13:00
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր հանրապետությունում խաղողի մթերման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Հայաստանի առաջատար ձեռնարկություններից մեկի հետ փոխշահավետ համագործակցությունը` այն համարելով Արցախում գյուղատնտեսության զարգացման լուրջ խթան:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ












