102 տարեկանում մահացել է «Թամանյան» դիվիզիայի վերջին զինվորը` Անդրանիկ Գևորգյանը
Նոյեմբեր 29, 2023թ. 02:20
102 տարեկանում մահացել է «Թամանյան» դիվիզիայի վերջին զինվորը. Անդրանիկ Գևորգյան ծնվել էր 1921 թվականին Արագածոտնի մարզի գյուղ Շենավանում։
1941 թ. սեպտեմբերին ռազմաճակատ մեկնած Անդրանիկ Գևորգյանը պատերազմի քառուղիներն անցել է որպես հրետանավոր:
Պատերազմի ողջ ընթացքում Գևորգյանը կռվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, որն այնուհետև ստացել է «Թամանյան» անվանումը։ Իր հրանոթով հասել էր մինչև Բեռլին, երեք անգամ վիրավորվել, իսկ ապաքինվելուն պես նորից համալրել էր «Թամանյան» դիվիզիայի շարքերը։












