Գլխավոր » NKR, Politics, TOP, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն

Պետք է չեղարկել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը

Դեկտեմբեր 21, 2023թ. 21:58

Ամեն ինչ շատ հստակ է, քննարկման կարիք էլ չկա, ուղղակի պետք է չեղարկել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ես չգիտեմ՝ ինչու է այս թեման այսքան ծանրանում: Ուղղակի չեղարկելու մեխանիզմների հարցն է, թե որն է ավելի նախընտրելի. Կամ նախագահի նոր հրամանագրով, կամ Գերագույն դատարանի միջոցով: Իհարկե, նախագահի նոր հրամանագրով պետք է լինի, որը շատ արագ է, առանց երկարացնելու, առանց երկար ընթացակարգերի, առանց ուրիշ դերակատարներից կախված լինելու եւ այլն:

Նախընտրելի է, որ դա լինի մինչեւ հունվարի 1-ը, բայց դա իրավական առումով որեւէ նշանակություն չունի, դրա նշանակությունը տեղեկատվական, քաղաքական է, որովհետեւ միեւնույն է, սեպտեմբերի 28-ի հրամանագիրը որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում, որովհետեւ այն հակասահմանադրական է, նախագահը հանրապետությունը լուծարելու լիազորություն չունի: Երկրորդը, բռնության սպառնալիքի  ներքո է դա ստորագրվել, որի մասին փաստել են եւ նախագահը, եւ ԱԺ-ն»,-ասաց նա:

Բեգլարյանի խոսքով, իրավական խնդիր այստեղ չկա, բայց ընկալման եւ քաղաքական ուղերձի խնդիր կա, հատկապես միջազգային հանրությանը. «Պետք է ցույց տալ քաղաքական կամք եւ հստակ այդ ուղերձը տալ, որ մենք հունվարի 1-ից շարունակում ենք գործել: Նույնիսկ եթե չչեղարկվի, դրանից ոչինչ չի փոխվում Արցախի պետական մարմինները շարունակում են գործել»:


Դիտել NKR, Politics, TOP, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն