Արցախն ազատագրվեց շնորհիվ նրանց
Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում օրերս տեղի ունեցավ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցած ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել այս հայրենանվեր նախաձեռնության իրականացմանն աջակցած աստղաշենցիներին եւ նշել, որ հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհած հերոսների անմահ հիշատակը միշտ վառ պահելը յուրաքանչյուր արցախցու պարտքն է եւ հանդիսանում է մեր պետության հետագա զարգացման կարեւոր գործոններից մեկը:
Նախագահը նաև պետական պարգեւներ է հանձնել գյուղի մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ












