Գլխավոր » Լրահոս

Կներեք, բայց այդ ժամանակ ձեր հրաժարականը ոչ մի արժեք չի ունենա

Հոկտեմբեր 6, 2009թ. 18:10

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր  Կարեն Ավագյանը  հայտարարեց, թե հայ-թուրքական արձանագրությունների դեմ  բողոքողները փորձում են առաջ քաշել գոյություն չունեցող խնդիրներ։  Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորը    պնդում է, որ արձանագրություններում   Ղարաբաղի և  Ցեղասպանության ճանաչման հետ կապված նախապայման չկա, Ցեղասպանությունն անհերքելի փաստ է, ուստի այդ հարցը շահարկողները՝ ազգի տականքներ են։

Անդրադառնալով,  Հայաստանի և Սփյուռքի բողոքի ակցիաներին, նկատեց, թե դրանք անկեղծ չեն: Նրա հետ վեճի բռնված «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, սակայն հակադարձելով նկատեց, թե   արձանագրություններում առկա են նախապայմաններ, որոնք վտանգի տակ են դնում մեր երկիրը:  «Եվ անհասկանալի է, որ բողոքի նման ակցիաներից հետո իշխանությունները դեռ պնդում են, թե միեւնույն է` պետք է արձանագրությունը ստորագրվի, կամ ինչպես Ռազմիկ Զոհրաբյանն է ասում` եթե վատ լինի, հրաժարական կտանք: Բայց կներեք, այդ ժամանակ որեւէ մեկին` որեւէ մեկի հրաժարականը պետք չի լինի:  Ռազմիկ Զոհրաբյանն ու Գալուստ Սահակյանն էլ  հայտարարում են, եթե թուրքական կողմը վավերացնի արձանագրությունը, հայկական կողմն դանք չվավերացնելու  տեղ չի ունենա: Ինչ է սա նշանակում: Սա շատ վտանգավոր հայտարարություն է»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն