Գյուլը պատրաստվում է Սարկոզիի հետ հանդիպմանը
Այսօր մեկնարկում է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Ֆրանսիա։
Թուրքական «Հյուրիյեթ» թերթը հայտնում է, որ Փարիզում Աբդուլլա Գյուլի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ հանդիպման ընթացքում Աբդուլլա Գյուլը պատրաստվում է արտահայտել երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը բացառում է Եվրամիության հետ որևէ այլ համագործակցության ձև, բացի Եվրամիության կազմում ամբողջական ընդգրկումից։ Բացի այդ, կողմերը քննարկելու են, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը և արձանագրությունների կնքումը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի այցը Ֆրանսիա կազմակերպվել է «Թուրքիայի օրեր Ֆրանսիայում» միջոցառման շրջանակներում։
Այսօր` հոկտեմբերի 7-ին այդ միջոցառումների շրջանակում Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով: Թուրքական մամուլը միաժամանակ տեղեկացնում է, որ ֆրանսահայերը մեկ շաբաթ տևողությամբ բողոքի միջոցառումներ կիրականացնեն Էյֆելյան աշտարակի մոտ:
Ք.Մ.












