Գլխավոր » Լրահոս

Արձանագրությունների ստորագրումը որեւէ կապ չունի Քիշնևում կայանալիք հանդիպման հետ

Հոկտեմբեր 7, 2009թ. 14:15

Չնայած այն բանին, որ հայաստանյան իշխանությունները հայտարարում են, թե դեռևս հայտնի չէ նախաստորագրված արձանագրությունների ժամկետը, թուրքական կողմն անվերջ հայտարարում է, թե  հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Այդ մասին այսօր դարձյալ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The Wall Street Journal թերթին:

Իսկ լրագրողի հարցին` կախվա՞ծ է, արդյոք, այդ իրադարձությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Քիշնևում կայանալիք հանդիպման արդյունքից, Էրդողանը պատասխանել է. «Արձանագրությունների ստորագրումը որեւէ կապ չունի այն բանի հետ, թե ինչ կկատարվի Քիշնևում: Բայց, իհարկե, Երևանի և Բաքվի միջև բանակցություններում դրական զարգացումները դրականորեն կազդեն նաև հայթուրքական մերձեցման գործընթացի վրա»:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն