Համահայկական ուղևորության վերջին կանգառը` Դոնի Ռոստով
Հոկտեմբեր 7, 2009թ. 20:22
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ավարտում է համահայկական ուղևորությունը, որի վերջին կանգառը լինելու է ռուսական Դոնի Ռոստով քաղաքը: Այստեղ մեր երկրի ղեկավարը հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու նպատակով կհանդիպի ԱՊՀ անդամ երկրներում գործող հայկական մի քանի տասնյակ կազմակերպությունների ղեկավարների հետ: Այստեղից նա կմեկնի Քիշնեւ` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: Դրա շրջանակում վաղը նախանշված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Armar.am












