Մեկ տարի ևս Թուրքիան զինված գործողություններ կանցկացնի Իրաքի հյուսիսում
Հոկտեմբեր 7, 2009թ. 21:21
Թուրքիայի մեջլիսը, երեկ երկար քննարկումներից հետո, հավանությունն է տվել Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ թուրքական զորքերի գործողությունների երկարաձգմանը ևս մեկ տարով:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ դա անհրաժեշտ միջոցառում է: Այս կերպ իշխանությունները երկիրը ապահովում են Իրաքից քուրդ զինյալների հնարավոր անօրինական ներխուժումներից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում կանոնավոր կերպով գործողություններ են իրականացնում 2007 թվականի հոկտեմբերից:












