Գլխավոր » Լրահոս

Ստամբուլում ցույցերը շարունակվում են

Հոկտեմբեր 7, 2009թ. 21:23

Այսօր ավարտվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի պաշտոնյանների տարեկան հավաքը Ստամբուլում, որոնք ընթանում են բողոքի ցույցերով:

Թուրքական TRT հեռուստաալիքի տեղեկատվությամբ, արդեն երկրորդ օրն է թուրք ոստիկանները արցունքաբեր գազի և ջրցան մեքենայի օգնությամբ ցրում են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի դեմ Ստամբուլում կազմակերպվող բողոքի ցույցը:

Ինչպես նշում են լրատվամիջոցները 100-200 թուրք ցուցարարներ ոստիկանների հետ բախվել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի` համաշխարհային տնտեսությանը նվիրված համատեղ քննարկումների վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության  վրա: Կան մեծ թվով ձերբակալվածներ:
Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն