Բրյուսելում քննարկվել է Հայոց Ցեղասպանության հարցը
Եվրախորհրդարանում Հայոց Ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումներ են ընթացել:
Եվրախորհրդարանի պատգամավոր Բրոքը Թուրքիային խորհուրդ է տվել հետևել Գերմանիայի օրինակին և քաղաքական կամք ցուցաբերելով` կանգնել պատմության դեմ հանդիման: Նիստի խոսնակ Հիլդա Թզչոբալան հայտարարել է, որ եթե Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվի արձանագրությունները, ապա իմաստավորված կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Ֆրանսիացի խորհրդարանական Ժան –Մարի Ջավադան էլ ասել է, որ Թուրքիայից նման արարք չպետք սպասել, ճիշտ կլինի բացել արխիվները ու սկսել քննարկումները: Ըստ նրա հնարավոր է այդ դեպքում Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանությունից փրկված հրեա Ռալֆ Ջորդանոն առաջարկել է Թուրքիայի Եվրամիության անդամակցության գործընթացում որպես կարևոր նախապայման ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ավելին, Ստամբուլը` Կոստանդնոպոլիս անվանող Ջորդանոյին, ներկաները ոտնկայս ծափահարել են:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 14-ին Եվրամիությունը հրապարակելու է 2009 թ. Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը:
Ք.Մ.












