Մեկնարկում է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովը
Հոկտեմբեր 8, 2009թ. 09:30
Այսօր Քիշնևում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովը, որին մասնակցելու է ԱՊՀ 11 երկրներից ընդամենը 7 երկրի ղեկավար:
Գագաթնաժողովին մասնակցելու համար Քիշնև է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գագաթնաժողովի աշխանտանքներին չեն մասնակցելու Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները:
Ղազախստանն ու Տաջիկստանը գագաթնաժողովին կներկայանան երկրների վարչապետերի մակարդակով, Թուրքմենստանը կներկայացնի փոխվարչապետը:
Այս գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենալու նաև Սարգսյան–Ալիև–Մեդվեդև եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
ArmAr.am












