Դավութօղլու. «Մենք չենք մասնակցի ոչ մի նախագծի, որը կարող է վնասել Ադրբեջանին։»
Հոլանդիայում գտնող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մամուլի ասուլիսում կրկին անդրադարձել է Հայաստան- Թուրքիա հարաբերություններին: Ոչ միայն թուրք, այլև եվրոպացի լրագրողներին հետաքրքրել է այն հարցը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին ներկա՞ է գտնվելու Բուրսայի ֆուտբոլային խաղին, Դավութօղլուն այսպես է արձագանքել լրագրողների հետաքրքրասիրությանը. կժամանի՞ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, թե ոչ, ինքը չի կարող ասել, բայց որ «գործընթացը շարունակելու է զարգանալ ակնհայտ է, քանի որ արմատներն արդեն գցված են»:
Դավութօղլուն կրկին հայտարարել է, որ Թուրքիայի մերձեցումը Հայաստանի հետ` չի վնասում Ադրբեջանի շահերին, ապա հավելել. «Մենք չենք մասնակցի ոչ մի նախագծի, որը կարող է վնաս հասցնել Ադրբեջանին։» Նաև նշել է, որ Հոլանդիայի իշխանությունները սատարում են հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:
ArmAr.am












