Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր Քիշնևում բանակցելու են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ
Հոկտեմբեր 8, 2009թ. 11:56
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները տեղի կունենան Մոլդովայում ՝ Քիշնևում, ԱՄՆ դեսպանի նստավայրում: Երկու նախագահներն այսօր բանակցելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։
Հանդիպման կազմակերպիչներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահաները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը։
Երկու երկրների նախագահները հանդիպման արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն չեն անելու և հարցերին չեն պատասխանելու։ Հանդիպման ավարտին լրատվամիջոցների համար հայտարարությամբ հանդես կգան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
ArmAr.am












