Սերժ Սարգսյանը կեսգիշերին կվերադառնա Երևան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ավարտեց իր համահայկական ուղեւորությունը Սփյուռքի խոշոր կենտրոններ: Ուղևորության վերջին կանգառը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքն է:
Դոնի Ռոստովում Հայաստանի նախագահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հարցերը քննարկել է ԱՊՀ երկրներում գործող մի քանի տասնյակ կազմակերպությունների ղեկավարների հետ: Նա ներկայացրել է նախաձեռնության մանրամասները, նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախ եւ առաջ պետք է դիտարկել հայկական պետականության շահերի տեսանկյունից: Ս.Սարգսյանը վստահեցրել է ներկաներին, որ կատարվողը ոչ մի դեպքում չի կարող լինել հայ ժողովրդի պատմական հիշողության նսեմացման հարց եւ որ կարգավորմանն ուղղված քայլերը առաջին հերթին նպատակ ունեն երկու երկրների հարաբերությունները համապատասխանեցնել 21-րդ դարի ձեւաչափին, ուր փակ սահմանների առկայությունը պարզապես անթույլատրելի շքեղություն է: Հանդիպման մասնակիցները իրենց կասկածներն ու մտահոգությունները փոխանցել են ՀՀ նախագահին` հարցերի տեսքով:
Ինչպես տեղեկացրել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, Սերժ Սարգսյանը կեսգիշերին վերադարձել է Երևան, ուր կմասնակցի ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստին: Ստացվող տեղեկատվության համաձայն այն վճռորոշ նիստ է լինելու: Ինքը` նախագահը ևս ակնարկել է, որ այդ նիստում վերջնականապես կորոշվի` ստորագրե՞լ հայ-թուրքական արձանագրություները, թե՞ ոչ:
Armar.am












