«Ո’չ» թուրքական նախապայմաններին
Հոկտեմբեր 8, 2009թ. 12:53
Հոկտեմբերի 9-ին ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակից կսկսվի բողոքի երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր, իսկ 19:00-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հանրահավաք: Հանրապետության հրապարակը խորհրդանշում է անկախությունը, Ծիծեռնակաբերդը` մեր հիշողությունը, իսկ միակամությունը երաշխիքն է մեր ապագայի:
Կանգնենք կողք կողքի և միասնաաբար Ո’Չ ասենք թուրքական նախապայմաններին: Ապացուցենք, որ մենք արժանապատվություն և ապագա ունեցող ժողովուրդ ենք:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին












