ԱԱԽ-ը կողմ է արձանագրություններին
Մինչ Քիշնեւ մեկնելը այսօր օրվա առաջին կեսին ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
Այսօրվա նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց է եղել` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնության ներկա վիճակն ու դրա հետ կապված մեր առաջիկա անելիքները:
Ազգային անվտանգության խորհրդի անդամներից բնացի նիստին մասնակցել են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն ու այդ ուղղությամբ մեր երկրի առաջիկա անելիքները, ամփոփվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հանրային քննարկումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի համահայկական ուղևորությունը:
Ըստ Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության` Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել նախաստորագրված փաստաթղթերին:
Armar.am












