Գլխավոր » Լրահոս

Միասնաբար թուլացնենք Թուրքիա-Ադրբեջան «սերտաճած տանդեմը»

Հոկտեմբեր 8, 2009թ. 17:35

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի պետական շահերից: Այս մասին հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նրա համոզմամբ, այդ հարաբերությունների կարգավորմամբ ամենից առաջ շահագրգռված է Թուրքիան, քանի որ այդ կերպ կմեղմվի իրավիճակը Թուրքիայի շուրջ` որպես հայերի, ասորիների, հույների, և այլ ազգերի ցեղասպանություն իրականացրած երկրի: Կմեղմվի նաեւ ներկայումս Թուրքիայի ներսում առաջացած ազգային ինքնության լուրջ ճգնաժամը:

Գ.Հարությունյանի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է լինելու միասնաբար թուլացնել Թուրքիա-Ադրբեջան «սերտաճած տանդեմը»

Միաժամանակ նա նշեց, որ անհրաժեշտ է համատեղ ուժերով գտնել բանաձևեր, որպեսզի գործընթացից չտուժեն ՀայաստանՍփյուռք հարաբերությունները: Գ.Հարությունյանը խորհուրդ տվեց սփյուռքահայերին ըմբռնումով մոտենալ Հայաստանի պետական շահերին, իսկ Հայաստանի բնակչությանն էլ` հասկանալ սփյուռքահայերի զգացմունքները: «Եկեք շարունակենք պայքարել Հայոց ցեղասպանության ընդունման, պահանջատիրության համար»,- կոչ արեց «Նորավանքի» տնօրենը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն