Գլխավոր » Լրահոս

Հրանտ Մարգարյան. «Եթե ամբողջ ազգը դեմ է այս փաստաթղթին, ինչպե՞ս են համարձակվելու ստորագրել այն»

Հոկտեմբեր 8, 2009թ. 19:05

hrant margaryan«Չնայած  արդեն անցավ խորհրդակցությունների վեց շաբաթը, սակայն հայության գերակշիռ մասը շարունակում է խոսել նույն թեմայով և արտահատել իր մտահոգությունները»,- ասել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և կոչ արել բոլորին պատասխանատու լինել իրենց  քայլերի, արտահայտությունների, կեցվածքի  համար:

Ըստ նրա, քննարկման արդյունքում պետք է ծնվի հայության ճնշող մեծամասնությանը բավարարող եզրակացություն, որի հետ հաշվի պետք է նստեն բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր   հակված են  ծայրահեղ հակադիր տեսակետի: «Հայոց Ցեղասպանության հարցը հայության բաց նյարդն է, ահա թե ինչու սփյուռքում այս արձանագրություններն արժանացան հակազդեցության»:

Հ. Մարգարյանի համար անընդունելի է, որ քննարկման առաջին պահից  հայտարարվեց, թե արձանագրությունները փոփոխության ենթակա չեն և ամեն դեպքում ստորագրվելու են, փոխարենը պետք է հայտարարվեր, որ եթե ժողովրդի մեծ մասը դեմ լինի, արձանագրությունները չեն ստորագրվելու. «Ստացվում է, որ սա չոր ուժի դիրքերից կայացրած որոշում է: Անկեղծ ասած` նպատակ չունեմ մեղավորներ փնտրելու կամ   սրելու իրավիճակը, ավելին, ցանկանում եմ բոլորին կոչ անել` զսպել կրքերը, արգելակել պառակտման տարերային ընթացքը»:

Նա   մեկ հարցադրում հնչեցրեց. եթե ամբողջ ազգը դեմ է այս փաստաթղթին, ինչպե՞ս են համարձակվելու ստորագրել, և այն ի՞նչ արժեք է ունենալու:

Նա նշեց, որ այսօր սեղանի վրա է դրված հայության արժանապատիվ ապագայի հարցը. «Սփյուռքը կանգնած է դեմ հանդիման իր գոյության իմաստը կորցնելու վտանգի առաջ, սփյուռքը մեր հայրենիքի շարունակությունն է, և չի կարելի  թույլ տալ, որ ազգը մասնատվի: Մենք հուսահատ չենք, մենք, պարզապես,  չենք ընդունում կրքոտ պոռթկումները: Դեռ ոչինչ ավարտված չէ, օրինական քննարկման փուլերը դեռ առջևում են` ստորագրումից մինչև վավերացում.  դեռ ճանապարհ կա, մենք չենք սպառել օրինական պայքարի միջոցն ու ժամանակը»:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն