Գլխավոր » Լրահոս

Հուշաքար` Աբովյան փողոցում

Հոկտեմբեր 8, 2009թ. 19:38

Աբովյան փողոցի 1/1 հասցեում (նախկին Աստաֆյան) բացվել է հուշաքար առ այն, որ 1921 թ. գարնանն այդ տանը շուրջ մեկ ամիս ապրել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

1921 թ. մարտին, հակասովետական խռովության օրերին, եղբայրասպան պատերազմը դադարեցնելու առաքելությամբ Հ. Թումանյանը ժամանում է Երևան: Մարտի 20-ից ապրիլի 19-ը մեծ բանաստեղծը բնակություն է հաստատում դստեր` Աշխենի Աստաֆյան փողոցում (Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի դիմաց) գտնվող տանը, որտեղ և հանդիպումներ է ունենում Հովհաննես Քաջազնունու, Համո Օհանջանյանի, Վահան Մինախորյանի, հասարակական-քաղաքական այլ գործիչների հետ:

Հուշաքարը տեղադրվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ: Քանդակագործն է` Սամվել Ղազարյանը:

Մշակույթի նախարարություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն