Գլխավոր » Լրահոս

«Մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչները հնարքներ են հորինել` ինչպես շրջանցեն օրենքը և պետությունից գումարներ փախցնել»

Հոկտեմբեր 8, 2009թ. 20:11

Հայաստանի կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում ընդունված որոշմամբ 2009թ.-ի 4-րդ եռամսյակում ՀԴՄ-ների կտրոնների դիմաց պարգեւավճարների` բոնուսների, տրամադրում չի իրականացվելու, իսկ 2010թ.-ի հունվարի 1-ից ներկայացված կտրոնների համար գումարներ կտրամադրվեն կատարած առեւտրի 1%-ի չափով` անկախ կտրոնների քանակից եւ ծավալից: Բոնուսների տրամադրում կիրականացվի միայն այն սուբյեկտների մոտ, որոնք հանդիսանում են շահութահարկ վճարողներ: Այսպիսով, ՀԴՄ-ների կտրոններ,ը այսուհետ, մասնակցելու են միայն վիճակահանությանը:

Ինչպես նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը Պետական եկամուտների կոմիտեի խնդրանքով իրականացրած ստուգումների արդյունքներում հայտնաբերել է կտրոնների տրամադրման հետ կապված լուրջ չարաշահումներ: «Մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչները բազմաթիվ հնարքներ են հորինել` ինչպես շրջանցեն օրենքը եւ պետությունից գումարներ փախցնեն: Մասնավորապես, ընդամենը 10 վայրկյանի ընթացքում 7 հատ կտրոն է տպվում` յուրաքանչյուրը 1 մլն դրամի չափով, որի նպատակն է հետագայում պետությունից բոնուսներ ստանալ: Նմանատիպ դեպքերը բազմաթիվ են»,- ասաց Տ.Սարգսյանը: Եղել են նաեւ դեպքեր, երբ հաստատագրված վճարումներով աշխատող ձեռնարկությունները տպագրում են ՀԴՄ կտրոններ` աշխատավարձի փոխարեն հետագայում բաժանելով իրենց աշխատողներին:

Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ-ին 3 ամսվա ընթացքում իրականացնել ստուգումներ այն ձեռնարկություններում, որոնք կարճ ժամանակահատվածում տրամադրել են մեծածավալ ՀԴՄ կտրոններ: Ներմուծամբ զբաղվող ձեռնարկություններում, որոնք տրամադրել են մեծածավալ այդպիսի կտրոններ, նույնպես պետք է ստուգումներ իրականացվեն:

Վարչապետը միաժամանակ նշեց, որ այս միջոցառման շնորհիվ ՊեԿ-ն արդեն լրացուցիչ հավաքել է 5 մլրդ դրամ: Այսինքն, ըստ Տ.Սարգսյանի, այս գործընթացն էապես նպաստել է ստվերային տնտեսության նվազմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն