Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը այցելել է Ղարաբաղյան պատերազմի հերոսների հուշակոթող

Հոկտեմբեր 8, 2009թ. 19:00

Հոկտեմբերի 7-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը Արգենտինայի հայ համայնքի հրավերով այցելել է Ղարաբաղյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակին վերջերս Բուենոս-Այրեսում բացված հուշակոթող:

Երեկոյան հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել միջոցառում` Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Ներկա էին Արգենտինայում հավատարմագրված երկրների դեսպաններ, Արգենտինայի ԱԳՆ աշխատակիցներ, մտավորականության եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Հյուրերը մեծ հետաքրքրություն են դրսեւորել Լեռնային Ղարաբաղի, երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի նկատմամբ: Ռոբերտ Ավետիսյանը  ներկաներին պատմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի, ինչպես նաեւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ձեռքբերումների մասին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն