Աբդուլա Գյուլ. «Ես չեմ հավատում Ցեղասպանությանը, բայց…»
Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել ֆրանսիական «LCI» հեռուստաընկերությանն ու անդրադարձ նաև Հայոց Ցեղասպանության խնդրին, և ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե երբ են Թուրքիայում դադարելու բանտարկել այն մարդկանց, ովքեր ընդունում են Հայոց Ցեղասպանության փաստը, Գյուլը պատասխանել է. «Ես 1915թ. դեպքերի հետ կապված հայկական փաստերին չեմ հավատում, բայց իմ նման մոտեցումը չի կարող ներազդել և խոչընդոտ հանդիսանալ այլոց տեսակետների վրա»:
Նման հայտարարությամբ նա փորձել է ակնարկել, թե իր կարծիքը չի հնչում որպես պաշտոնական տեսակետ: Ապա հավելել, թե. « Թուրքիան այլևս առաջվանը չէ և ցանկացած տեսակետ կարող է հնչել մեր երկրում»:
Գյուլը փորձել է հեռուստաեթերով Ֆրանսիայի հանրությանը վստահեցնել, թե Թուրքիայում` Հայոց Ցեղասպանության փաստն ընդունողները քրեորեն չեն պատժվում. «Նման օրենք մեզանում չկա»:
Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է փաստում, քանզի Թուրքիայում հազարավոր մարդիկի քրեորեն հետապնդվում են իրենց մտքերի ու համոզմունքների համար, դատապարտվելով Թուրքիայի Քրեական օրենսգրքի` «թուրքերի ազգային արժանապատվության մասին» 301-րդ հոդվածով:
Ք.Մ.












