Գլխավոր » Լրահոս

Օրհան Փամուք. «Թուրքերը 30 հազար քուրդ և 1 մլն հայ են կոտորել»

Հոկտեմբեր 9, 2009թ. 10:35

Օրհան Փամուքի դեմ դատական գործընթացը սկսված է

Թուրքիայի վճռաբեկ դատարանի իրավական խորհուրդը որոշել է դատական գործ հարուցել Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքի դեմ` տարիներ առաջ Շվեյցարիայում նրա  հնչեցրած հայտարարության առնչությամբ` «Թուրքերը 30 հազար քուրդ և 1 մլն հայ են կոտորել»:

Նախկինում, Ստամբուլի Շիշլիի շրջանի 3-րդ  առաջին ատյանի դատարանը մերժել էր գրող Փամուքի դեմ ազգայնականների  ներկայացրած «բարոյական փոխհատուցման» հայցը: Սակայն, Թուրքիայի վճռաբեկ դատարանի 4-րդ իրավական վարչությունը վճռել էր որոշումը գործողության մեջ դնել` «օրենսդրության շրջանակում անձի իրավունքների խախտման տարրեր հայտնաբերվելու դեպքում»:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի կայացրած վերջին որոշման արդյունքում, Շիշլիի 3-րդ առաջին ատյանի իրավական դատարանը պետք է վերանայի թուրք գրողի նկատմամբ իր կողմից նախկինում ընդունած արդարացման որոշումը:

Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, այս նույն պահին, Ֆրանսիայի հանրությանը ճգնում է ապացուցել, թե իր երկրում  Հայոց Ցեղասպանության փաստն  ընդունողները քրեորեն չեն հետապնդվում, քանզի «Նման օրենք մեզանում չկա»:

Ակնհայտ է, որ գործ ունենք ստի ու կեղծիքի վրա հիմնված թուրքական դիվանագիտության հետ, որում խոսքն ու գործն իրար երբե’ք չեն համապատասխանում:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն