«Մեր բոլոր հաղթանակները նվիրում ենք Երեւանին` մեր քաղաքի 2791-րդ տարեդարձին»
Հոկտեմբեր 9, 2009թ. 11:25
Հոկտեմբերի 11-ին Երեւանում կմեկնարկի կոնտակտային կարատեի բաց առաջնություն` նվիրված մայրաքաղաքի 2791-րդ տարեդարձին: Առաջնությանը կմասնակցեն մինչեւ 16 տարեկան 180 մարզիկներ ՀՀ կոնտակտային կարատեի բոլոր 13 ֆեդերացիաներից:
Հայաստանի հայկիկենդոյի ֆեդերացիայի նախա•ահ Դավիթ Աթանեսյանն ասել է , թե մրցաշարի •լխավոր նպատակն է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար ընտրել լավա•ույններին` մինչեւ 16 տարեկան տարիքային խմբում, ովքեր կկարողանան ոչ միայն ներկայացնել Հայաստանը, այլ մեդալներ կբերեն: «Ամենից ուրախալին այն է, որ մրցաշարը նվիրված է մեր մայրաքաղաքի տարեդարձին` մեր բոլոր հաղթանակները նվիրում ենq մեր Երեւանին՚,-ասել է Աթանեսյանը:
Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 11-ին` «Արմենիա» մարզասրահում:
ArmAr.am












