Պաշտոնական հաղորդագրություն պատգամավորի ավտովթարի վերաբերյալ
Նախօրին ահազանգ է ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում` Չարենցավան քաղաքի մերձակայքում, դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես-500» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևոր` Երևանի Ալեք Մանուկյան 10/28 հասցեի բնակիչ, 1951թ. ծնված Մելիք Գասպարյանը տեղում զոհվել է, իսկ վարորդը` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Եղիազարյան 15/5 հասցեի բնակիչ, 1979թ. ծնված Վարդան Պետրոսյանը և ուղևոր` Երևանի Այգեստան 5-րդ փողոցի թիվ 17 տան բնակիչ, 1959թ. ծնված Խաչիկ Մանուկյանը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնեցին ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են բավարար:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն` կատարվում է նախաքննություն
ArmAr.am












