Մեկնարկեց եռակողմ հանդիպումը
Հոկտեմբեր 9, 2009թ. 16:30
Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստից հետո Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Դմիտրի Մեդվեդևը նիստի դահլիճից ոտքով շարժվել են Քիշնևի կենտրոնով դեպի Ռուսաստանի ղեկավարի կեցավայր:
Այդ յուրօրինակ երթը եզրափակում էին երեք երկրների արտգործնախարարները. նրանք երեքն էլ ակտիվ խոսում էին հեռախոսով:












