Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումն ավարտվեց
Հոկտեմբեր 9, 2009թ. 17:05
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը՝ փակ դռների ետեւում:
Հանդիպմանը, որը ընթացել է հոկտեմբերի 9-ին սկսված ԱՊՀ-ի երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցում կա հետեւողական առաջընթաց, իսկ յուրաքանչյուր հանդիպում երկու կողմերի տեսակետները էլ ավելի է մոտեցնում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են նաեւ երեկ երեկոյան՝ Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպանատանը:
ArmAr.am












