Սամվել Բաբայան. «Բանակցում են հանուն բանակցությունների»
Հոկտեմբեր 9, 2009թ. 17:51
Այսօր «Դե ֆակտո» ակումբում, մեկնաբանելով երեկ երեկոյան Քիշնևում կայացած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը, ԼՂ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը նշեց, որ այս հանդիպումով նախագահները ոչ մի նոր բանի չեն հասել. «Կրկին քննարկումը եղել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին և երեք միջազգային սկզբունքների շուրջ` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու: Իսկ որտեղ բարձրացվում է տարածքային ամբողջականության խնդիրը, այնտեղ բոլոր հարցերը վերանում են: Ըստ էության, այդ բանակցությունները ոչինչ չէին էլ տալու: Բանակցում են հանուն բանակցությունների»:
Ա.Ա.












