Գլխավոր » Լրահոս

Երթը շուտով կհասնի Ծիծեռնակաբերդ

Հոկտեմբեր 9, 2009թ. 19:03

ArmAr-ի թղթակիցը Հանրապետության հրապարակից փոխանցեց, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ բողոքի երթը ծրագրվածի համաձայն մեկնարկել է Հանրապետության հրապարակից, ուղևորվել նախագահի նստավայր`նախագահ Սերժ Սարգսյանին հանձնելու շուրջ 40.000 ստորագրություն, որով հայերն ընդգծել են իրենց անհամաձայնությունը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին:

Երթի մասնակիցների թիվը գերազանցում է 15.000-ը, սակայն դրանով չի սահմանափակվում, քանի որ անընդհատ նրանց են միանում հետաքրքրվողներն ու Հայաստանի ապագայի համար անհանգստացողները: Նախագահականից հետո, ժամը 19:00, երթը կուղևորվի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա հանրահավաք:

Երթի մասնակիցները ֆիդայական երգեր են երգում, մարտական են տրամադրված և պատրաստ են հնարավոր բոլոր ձևերն օգտագործել` խանգարելու փաստաթղթի ստորագրումը: Չնայած երթը նախաձեռնել է ՀՅԴ Գերագույն մարմինը, սական այն չի քաղաքականացվել, և մասնակիցների մոտ ոչ մի կուսակցական պաստառ չկա: Իսկ երթի մասնակիցների միակ ուղենիշը «Ո’չ թուրքական նախապայմաններին» կարգախոսն է:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն