Ֆրանսիայում Գյուլը շարունակում է ընդգծել Թուրքիայի կարևոր դերը
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այսօր Փարիզում մասնակցել է «Ֆրանս-թուրքական գործընկերներ. ամրապնդել ուժերը Եվրոպայում և աշխարհում» խորագրով քննարկմանը:
Գյուլն իր ելույթում խոսել է ինչպես պատմության ընթացքում Ֆրանսիայի և Թուրքիայի ունեցած հարաբերությունների մասին, այնպես էլ ուշադրության է հրավիրել երկու երկրների միջև հաստատված առևտրային համագործակցության վրա:
Նա հիշեցրել է, որ Թուրքիայում գործում են մոտ 700 ֆրանսիական ընկերություններ: Ավելին, այսօր առևտրի բնագավառում Թուրքիան հանդիսանում է Ֆրանսիայի 5-րդ գոծընկերը: Գյուլը վստահեցրել է, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր է երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը հասցնել 15-20 միլիարդ եվրոյի, տեղեկացնելով, որ վերջին տվյալներով Թուրքիայից արտահանվող ապրանքների ընդհանուր գումարը կազմում է 130 միլիարդ դոլար:
Ք.Մ.












