Այս պահին ընթանում է Սարկոզի-Գյուլ առանձնազրույցը
Հոկտեմբեր 9, 2009թ. 19:15
Ֆրանսիայում «Թուրքիայի տարվա շրջանակներում» Փարիզում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը մոտենում է ավարտին:
Գյուլն իր երկօրյա այցելության վերջում միայն հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Լրագրողները արձանագրել են, որ Սարկոզին այս առիթով կատակով ասել է. «Հանդիպումն ի վերջո կայացավ»:
Այնուհետև, Փարիզի արվեստների նշանավոր կենտրոնում` «Գրանտ պալաս»-ում, երկու երկրների ղեկավարները մասնակցել են «Բյուզանդիայից մինչև Ստամբուլ. նավահանգիստ երկու մայրցամաքի» խորագրով ցուցահանդեսի բացմանը:
Այս պահին ընթանում է Սարկոզի-Գյուլ առանձնազրույցը, որից հետո նախագահները կհանդիպեն լրագրողների հետ:
Հիշեցնենք, որ դա Թուրքիայի նախագահի` Փարիզում նախատեսված վերջին միջոցառումն է:
ArmAr.am












