Գլխավոր » Լրահոս

Բաց նամակ համայն հայությանը

Հոկտեմբեր 9, 2009թ. 18:08

AznavourՄի խումբ հայ մտավորականներ եւ անվանի գործիչներ բաց նամակով դիմել են համայն հայությանը՝ կապված հայ-թուրքական մերձեցման գործընթացի հետ: Նամակում մասնավորապես ասված է. «Հայաստանի նախագահի կողմից անցած տարվա սեպտեմբերին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հնարավորությունների դուռ բացեց: Այն արժանացավ ողջ միջազգային հանրության ուշադրությանն ու աջակցությանը:

Ակնհայտ է, որ այս գործընթացը չի նշանակում, որ պետք է մոռանալ անցյալը և հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա ճանաչման կարևորությունը: Առաջնորդվելով հայրենիքի և գալիք սերունդների ապագայի առջև բարձր պատասխանատվության զգացումով` Հայաստանի ղեկավարությունն այսօր գործում է իմաստորեն և խիզախությամբ` հանուն առանց նախապայմանների երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման և սահմանների բացման»:

Հայտարարության հեղինակներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը` Հայաստանի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին հորդորելով բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այս գործընթացին:

Հայտարարության տակ ստորագրել են Շառլ Ազնավուրը, Արթուր Չիլինգարովը, Էդուարդո Էռնեկյանը, Հրայր Հովնանյանը, Ժան Ժանսեմը, Արմեն Ջիգարխանյանը, Վաչե Մանուկյանը, Պերճ Սեդրակյանը, Սերժ Չուրուկը, Ալեն Թերզյանն ու Ռուբեն Վարդանյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն