Գլխավոր » Լրահոս

Իլհամ Ալիև.«Հանդիպումն անարդյունավետ է անցել»

Հոկտեմբեր 10, 2009թ. 08:30

Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անարդյունավետ է անցել: Այդ մասին ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք բանակցություններում պահպանել ենք մեր դիրքորոշումը: Բայց, ցավոք, քիշնևյան հանդիպումն անարդյունավետ անցավ: Այո, պետք է կրկին նշեմ, որ որոշ հարցերում կա որոշակի, բայց ոչ այդքան մեծ առաջընթաց: Բայց, ցավոք, կողմերը չկարողացան համաձայնության գալ քննարկվող հարցերի շուրջ», -ասել է Ալիևը:

Ալիևի այս հայտարարությունը, ըստ էության, հակասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանն այն իմաստով, որ վերջիններս նշել էին, թե երկու նախագահների այս հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ հանդիպումն ընթացել է շատ կառուցողական մթնոլորտում: Իսկ ԵԱՀԿ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է. «Կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը»:

Մերզլյակովը նաև հավելել է.  «Իրենց արտգործանախարարություններին նախագահները հանձնարարական են տվել պատրաստել հաջորդ հանդիպումը, որի ժամանակի և վայրի մասին շուտով կիմանաք»:

ArmaAr


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն