Գլխավոր » Լրահոս

Հույները մերժում են զիջումներն ու հրաժարվում թուրքական կողմի հետ բանակցություններից, իսկ հայե՞րը

Հոկտեմբեր 10, 2009թ. 10:00

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ երեկոյան հրավիրել է մամուլի ասուլիս և հայտարարել, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը նորմալ հունով է ընթանում:

Նա ասել է. «Այս տարվա հոկտեմբեր ամիսը կհիշվի որպես աշխարհի տարբեր ծայրերում դիվանագիտական միջոցներով խաղաղության հաստատման ամիս: Մեկ շաբաթվա կամ տասն օրվա ընթացքում Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Կովկասում փորձեր են կատարվում խաղաղության հաստատման ուղղությամբ: Ես վստահեցնում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սպասվող արձանագրությունների ստորագրումը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը կզարգանա բնականոն հունով»:

Դավութօղլուն անդրադարձել է նաև կիպրական խնդրին: Պարզվում է, որ ի տարբերություն  Հայաստանի հետ հարաբերություններում`   Թուրքիայի համար նպաստավոր զարգացումներին (ինչից ակնհայտորեն ոգևորված են թուրք պաշտոնյաները), կիպրական բանակցություններից  թուրքական կողմը խիստ հիասթափված է: Եվ Դավութօղլուն չի թաքցրել իր դժգոհությունը` շեշտելով, որ հարցի լուծման նպատակով սկսված բանակցային գործընթացի երկրորդ փուլը ձախողվեց, քանի որ հույն կիպրոսցիները տրամադրված են  բացասաբար և չեն ցանկանում զիջումների գնալ:

Սա չի՞ խոսում այն մասին, որ  Թուրքիային հաջողվել է ցանկալի  զիջումներ կորզել հայկական կողմից: Ահա թե ինչու  են  թուրք պաշտոնյաները խանդավառված հայտարարում  հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս դրական   ընթացքի մասին:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն