Գլխավոր » Լրահոս

Ինչի՞ հաշվին են ջերմանում Թուրքիայի ու Ֆրանսիայի հարաբերությունները

Հոկտեմբեր 10, 2009թ. 09:00

Թուրքական ԶԼՄ-ները խանդավառված  փոխանցում են թուրք դիվանագետների հայտարարություններն այն մասին, թե  Գյուլ-Սարկոզի հանդիպումն ընթացել է շատ  ջերմ մթնոլորտում:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ առանձնազրույցում հույս է հայտնել, որ Ֆրանսիան չի խոչընդոտի Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին  բազմիցս  դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը, վերջինիս  առաջարկելով եվրոպական կառույցում ընդգրկվել ոչ թե լիիրավ անդամի, այլ հատուկ կարգավիճակով:

Կողմերը նաև քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման   բանակցային գործընթացը. այդ հարցում  ցուցաբերած աջակցության համար   Գյուլը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային:

Առանձնազրույցում նախագահները խոսել են  նաև «Նաբուկո» ծրագրի շուրջ: Սարկոզին շեշտել է, որ «Նաբուկոն» իրականություն կդառնա, և Ֆրանսիան մեծ դեր կխաղա այդ ծրագրի իրականացմա հարցում:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն